Թաիլանդում բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է ընդդիմության առաջնորդներից մեկը
Թաիլանդում ընդդիմադիր առաջնորդներից մեկին ` Սուտխին Թխարաթխին Բանգկոկում սպանել են , հաղորդում է Reuters-ը:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի շրջաններից մեկում` կիրակի օրը: Անկարգությունների ժամանակ, կրակոցների հետևանքով վիրավորվել են ևս 5 մարդ:
Նշենք, որ Թաիլանդում ընդդիմությունը պահանջում է ժամանակավոր կառավարության հրաժարականը և փետրվարի 2-ին նշանակել արտահերթ ընտրություններ: