211652_close_icon
views-count10013 դիտում article-date 21:36 26-01-2014

Ողբերգական ավտովթար Արշալույս գյուղում. «Մոսկվիչը» բախվել է հաստաբուն ծառին ու գլխիվայր շրջվել. վարորդին հայտնաբերել են մեքենայից դուրս

Այսօր` հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշալույս գյուղի գյուղամիջյան ճանապարհով ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև բետոնե էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, գետնին ընկած, ում էլ տեղափոխել են էջմիածին բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տեղափոխված տղամարդը, որը կլիներ մոտ 45-50 տարեկան, մահացել է: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 1-ին վաշտի, 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքված գյուղացիները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ մահացածն իրենց գյուղի բնակիչ Մակիչն էր: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր