Օլանդն իր ամուսնալուծության մասին պաշտոնապես հայտարարություն է արել
Այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես իր ամուսնալուծության մասին
հայտարարություն է արել:
France Press գործակալությանը տված հարցազրույցում նա շեշտել է, որ Վալերիա Տրիերվեյելերի հետ համատեղ կյանքն ավարտված է:
Նշենք, որ Օլանդի և լրագրուհի Տրիերվեյելերի ամուսնությունը տեղի է ունեցել 2007-ին: Նախկինում նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Closer ամսագիրը հրապարակել էր Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին լուրը: Լուրը լսելուց հետո Ֆրանսիայի առաջին տիկինը հոսպիտալացվել էր: