Ֆրանսուա Օլանդն այսօր ժամանել է Իրաք
                        РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ժամանել է Իրաք՝ երկրի կառավարությանն աջակցելու նպատակով:
 
Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել առավոտյան Բաղդադի օդանավակայնում: 
Օլանդն իր հետ բերել է 15 տոննա մարդասիրական օգնություն, որը կհասցվի Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաք: 
Ակնկալվում է, որ Օլանդը կհանդիպի Իրաքի կառավարության հետ, և կողմերը կքննարկեն ահաբեկիչների դեմ պայքարին ու անվտանգությանն առնչվող հարցեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

