211652_close_icon

Պուտինը և Օլանդն ընդգծել են, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից տուժելու են բոլոր կողմերը

views-count1309 դիտում article-date 14:49 15-11-2014
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ G-20-ի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆանսուա Օլանդի միջև կայացած հանդիպմանը երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Ռուսաստանի դեմ ֆինանսական ոլորտում պատժամիջոցների խստացումից տուժելու են և՛ Ռուսաստանը, և՛ պատժամիջոցները սահմանող երկրները, և՛ Ուկրաինան: «Հանդիպմանը մեծապես շոշափվել է Ուկրաինայի ճգնաժամը: Ընդգծվել է, որ Ուկրաինայի արևելքում իրադարձությունների հետ կապված հակառուսական պատժիչ միջոցառումներից տուժելու են բոլոր կողմերը»,-ասել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր