ՀՀ նախագահի հրամանագրով 2 դեսպաններ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով՝ Աշոտ Եղիազարյանն ազատվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
ՀՀ նախագահի ևս մեկ այլ հրամանագրով՝ Աշոտ Գալոյանն ազատվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
ՀՀ Նախագահի աշխատակազմ