211652_close_icon
views-count19819 դիտում article-date 17:27 10-05-2018

ՀՀ նախագահի հրամանագրերով Վլադիմիր Գասպարյանը և Գեորգի Կուտոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ նախագահի հրամանագրերով Վլադիմիր Գասպարյանը և Գեորգի Կուտոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասին՝ Գեորգի Կուտոյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,–ասվում է հաղորդագրությունում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Վլադիմիր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,-ասվում է մեկ այլ հրամանագրում:

Նմանատիպ նյութեր