1728 դիտում
10:57 25-01-2014
Գյումրիի հանրակացարանում բնակվող Մուրադյանների ընտանիքի անդամներն առողջացել են.ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Գյումրիի Գարեգին Նժդեհի 2 հասցեում տեղակայված նախկին տեքստիլագործների հանրակացարանում բնակվող Մուրադյանների ընտանիքի անդամներն արդեն առողջ են, նրանց մոտ հայտնաբերված մաշկային հիվանդությունը բուժվել է։ Այս մասին երեկ մեզ հայտնեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։ Նրա խոսքով, օրեր առաջ ընտանիքին բոլոր անհրաժեշտ նշանակումներն արվել էին, իսկ հիվանդների վիճակն այնքան վատ չէր, ինչպես շատերը պատկերացնում էին։ «Լուսանկարները նայելիս թվում էր, թե ահավոր վիճակ է, բայց իրականում վերքերի վրա քսվող դեղը կարմիր գույն ուներ, այդ պատճառով էին վերքերը այդ տեսքը ստացել, և տպավորություն էր ստեղծվել, թե վիճակը շատ վատ է»,– երեկ մեզ ասաց Ասոյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
18800 դիտում
21:27 15-01-2014
Մաշկային հիվանդություն` Գյումրիի հանրակացարանում. տեսանյութ
4107 դիտում
13:14 21-09-2016
Պատկերացրեք, որ փախստականները ձեր ընտանիքի անդամներն են. Օբաման՝ համաշխարհային առաջնորդներին
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1003 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք