Մաշկային հիվանդություն` Գյումրիի հանրակացարանում. տեսանյութ
Գարեգին Նժդեհ-2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: Բնակիչները հիվանդ են` 11 երեխա և մեկ կին: Առաջինը հվանդացավ Մուրադյանների ընտանիքը` 26-ամյա մայրն ու 5 երեխաները:
Վարակիչ մաշկային հիվանդությունն արագ տարածվում է, իսկ հանրակացարանի պայմաններում անհնար է հիվանդներին մեկուսացնելն ու հիգինային հետևելը: Ինֆեկցիոնում Մուրադյաններին չեն հոսպիտալացրել, քանի որ ջրծաղկի դեպքեր են ունեցել:
Հանրակացարանի բնակիչները հիվանդացել են ամանորի նախօրեին: Որքան կտևի մաշկաբորբն ու ինչ հետևանքներ կարող է ունենալ, մասնագետներն առայժմ չեն ասում. հետազոտությունները շարունակվում են:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1389787145]armnewstv.am [/url]