211652_close_icon

Պատկերացրեք, որ փախստականները ձեր ընտանիքի անդամներն են. Օբաման՝ համաշխարհային առաջնորդներին

views-count4161 դիտում article-date 13:14 21-09-2016
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում փախստականների հարցով իրելույթում կոչ է արել համաշխարհային գերտերություններին ավելի շատ ջանքեր ներդնել տեղահանվածներին օգնելու համար, հաղորդում է BBC-ն։ Նա նշել է, որ գագաթնաժողովին մասնակցող երկրները ծրագրում են այս տարի 360 հազար փախստականների ընդունել, ինչը կրկնակի անգամ քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։ «Պատկերացրեք, որ այդ մարդիկ ձեր ընտանիքի անդամներն են«,-ասել է Օբաման՝ հավելելով, որ միայն Կանադան ու Գերմանիան են այդ հարցում օրինակ ծառայում մյուս երկրներին։

Նմանատիպ նյութեր