Ստանսիլավ Վավրինկան` Australia Open մրցաշարի հաղթող
Australia Open-ի եզրափակիչում շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկան անսպասելի հաղթանակ տոնեց աշխարհի առաջին ռակետ Ռաֆաել Նադալի նկատմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Իսպանացի թենիսիստը երկրորդ սեթի ընթացքում մեջքի վնասվածք ստացավ և մի քանի անգամ բժշկական օգնություն ստացավ: Մրցավեճը ավարտվեց Վավրինկայի 6:3, 6:2, 3:6, 6:3 հաշվով վստահ հաղթանակով:
«Մեծ սաղավարտի» մրցաշարարերում այս տիտղոսը առաջինն էր Վավրինկայի համար: