211652_close_icon
views-count1679 դիտում article-date 10:43 24-01-2014

16-ամյա քաղաքացին խոստովանել է, որ սպանել է 80-ամյա կնոջը. տեսանյութ

Հունվարի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ տարեց հարևանուհին` Ամալյա Սարգսյանը, տանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը Լեոյի փողոցի 70 տանը հայտնաբերել է 1934 թ. ծնված Ամալյա Սարգսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի ծնոտի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ: Հունվարի 23-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սպանությունը կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1998 թ. ծնված Ա. Ք.-ն, որը խոստովանել է հանցանքը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ա. Ք.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր