«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հունվարի 23-ին կազմակերպված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին: 49-ամյա Ռոսելը այդ պաշտոնում 2010 թվականին փոխարինել էր Ժոան Լապորտային:
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Խոսե Մարիա Բարտոմեուն, ով մինչ այդ զբաղեցնում էր կատալոնյան ակումբի փոխնախագահի պաշտոնը:
«Բարսելոնա»-ի պաշտոնական տվյալներով, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնացիները բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխության համար «Սանտոս»-ին վճարել էին 57 մլն եվրո: Սակայն ակումբին մոտ կանգնած լրատվամիջոցների պնդմամբ, Նեյմարի տրանսֆերի համար ակումբը հատկացրել է 100 մլն եվրո, որից 40 մլն եվրոն Ռոսելը յուրացրել է: Տվյալ գործի առնչությամբ Ռոսելը ամենայն հավանականությամբ շուտով կկանգնի դատարանի առջև: