Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը վայր է դրել նախագահի իր լիաղորությունները: Այդ կապակցությամբ նա ուղերձով դիմել է Աբխազիայի բնակչությանը.
«Մայիսի 27-ին ընդդիմությունըցույց անցկացրեց, որից հետո տեղի ունեցավ նախագահի ադմինիստրացիայի, հեռուստատեսության և կառավարության շենքերի զավթումը: Իշխանությունները փորձեցին բանակցություններ վարել ընդդիմադիրների հետ, որը ղեկավարում է Համակարգող խորհուրդը, սակայն այդ բանակցությունները փոխզիջող որոշումների չբերեց: Այսօր բազմաթիվ խորհրդակցություններից հետո իմ կողմից վերջնական որոշում է կայացվել հրաժարական տալու մասին: Ներկա հանգամանքներից ելնելով՝ ես վայր եմ դնում լիազորություններս: Որոշումս համարում եմ միակ ուղին»,-ասել է Անկվաբը:
Անկվաբը բոլորին կոչ է արել սզպվածություն և հանգստություն ցուցաբերել: Իսկ նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 24-ին: