211652_close_icon
views-count7608 դիտում article-date 23:53 23-01-2014

Փրկարարներն ու ոստիկանները Դեբեդ գետից ինքնասպանություն գործած կնոջ դին դուրս բերելուց հետո 2 ժամից ավելի սպասել են դի տեղափոխող բրիգադին

Այսօր` հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժնից, որ Սանահին կայարանի մոտ գտնվող կամրջից անձը չպարզված մի կին ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Դեբեդ գետը: Դին գտնելու և գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 37 և 40 հրշեջ փրկարարական ջոկատները, ովքեր 3 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո Թումանյանի ոստիկանների հետ Բաղրամյան թաղամասով հոսող Դեբեդ գետից դուրս են բերել ինքնասպանություն գործած կնոջ դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին դուրս բերելուց հետո 2 ժամից ավելի փրկարաներն ու ոստիկանները սպասել են այնքան, մինչև ժամանել է դի տեղափոխող բրիգադը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է մահացած կնոջ ինքնությունը: Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր