211652_close_icon
views-count6892 դիտում article-date 19:49 23-01-2014

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանն ապացուցեց, որ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը վախենում է ներկայանալ իր դատին

Այսօր` հունվարի 23-ին, ժամը 14:00-ին «Արթիկ» ՔԿՀ-ի դատարանի դահլիճում տեղի ունեցավ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի դատական նիստը: Դատապարտյալը բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի թույլատրեն իրեն «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպում ունենա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի պետ, կապիտան Գոռ Ղլեչյանը որոշում էր ուղարկել դատապարտյալ Ա. Հակոբյանին, որում մասնավորապես նշելով, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, առայժմս նպատակահարմար չէ : Ա. Հակոբյանը բողոքարկել էր որոշումը և հունվարի 23-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում դատական նիստ էր նշանակվել դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանի նախագահությամբ: Սակայն ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գ. Ղելչյանի նիստից բացկայության պատճառով դատավոր Ա. Մանուկյանը հետաձգեց դատական նիստը` այն տեղափոխելով փետրվարի 1-ին: Ի դեպ Ա. Հակոբյանը պատրաստվում էր ելույթ ունենալ և ներկայացնել իր բողոքները և իր խոսքերով «սենսացիոն հայտարարություն անել», սակայն նրան տեղեկացրեցին, որ այդ մասին կարող է խոսել փետրվարի 1-ին նշանակված դատական նիստի ժամանակ: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր