211652_close_icon
views-count9941 դիտում article-date 15:33 23-01-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանապետին. (լրացված)

Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը, ով մինչ այդ աշխատում էր՝ որպես ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Բաբակեխյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: *** Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սերոբ Հարությունյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: *** Վ, Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

Նմանատիպ նյութեր