«Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն սենսացիոն կերպով դուրս մնացին Անգլիայի գավաթի խաղարկությունից. տեսանյութ
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում «Չելսի»-ին և «Մանչեսթեր Սիթի»-ին սենսացիոն պարտություններ կրեցին ցածրագույն լիգաներում հանդես եկող իրենց մրցակիցներից և գլխիկոր լքեցին մրցաշարը:
Ժոզե Մոուրինյոյի սաները սեփական հարկի տակ համարձակվեցին 2:4 հաշվով պարտվել «Բրեդֆորդ Սիթի»-ին: Եվ դա այն դեպքում, երբ լոնդոնցիները 40-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առջևում էին երկու գնդակի տարբերությամբ:
Իր երկրպագուներին հիասթափեցրեց նաև «Մանչեսթեր Սիթի»-ին: Անգլիայի չեմպիոնները սեփական հարկի տակ տանուլ տվեցին անգլիական թվով երկրորդ լիգայում հանդես եկող «Միդլսբրո»-ին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 0:0 էր խաղացել թվով 4-րդ լիգայում հանդես եկող «Քեմբրիջ Յունայթեդ» թիմի հետ: Վան Գալի թիմին հարկ կլինի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել վերախաղարկման միջոցով:
«Չելսի» - «Բրեդֆորդ Սիթի»`2:4
Գոլեր` Քեհիլ 20’, Ռամիրես 37’ – Սթիդ 40’,Մարաիս 74’, Հելիդեյ 81’, Յեթես 91’
«Մանչեսթեր Սիթի» - «Միդլսբրո»`0:2
Գոլեր` Բեմֆորդ 52’, Կիկե 90’