Էշթոնն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել բռնությունները
Կիևի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների մահվան մասին լուրից հետո ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը բռնության շտապ դադարեցման կոչով է հանդես եկել, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես խիստ դատապարտում եմ չորեքշաբթի գիշերը Կիևում իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած բռնության սաստկացումը: Բոլոր բռնի գործողությունները պետք է շտապ դադարեցվեն և հետաքննվեն»,- ընդգծել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 3 զոհի մասին: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է նրանցից երկուսի մահը: