1544 դիտում
15:18 22-01-2014
Գիտության պետական կոմիտեն 2014 թ.-ին կհայտարարի ասպիրանտների աջակցության նոր մրցույթ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն 2013թ.-ին հանդես է եկել կարևոր օրենսդրական նախաձեռնությամբ. ԱԺ է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է:
Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ըստ նրա` այդ օրենքը կնպաստի միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը և գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
«Մենք այս օրենքին վաղուց էինք սպասում և հույս ունենք, որ այն 2014թ.-ին կընդունվի»,-ասել է Ս.Հարությունյանը, հավելելով, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին»
ՀՀ օրենքի նախագիծն ու «Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը»:
Գիտության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ անցած տարի հայտարարվել և կազմակերպվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 11 մրցույթ:
Ըստ Ս.Հարությունյանի` մրցույթների կազմակերպման գործընթացում կատարվել են մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողներ մեկ տարի ստանալու են ամսական կտրվածքով 135000 դրամ: Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման, գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է 305 մլն 570 հազ. դրամ:
Անդրադառնալով 2014 թ.-ի գերակայություններին` Ս.Հարությունյանի նշել է, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ «Քենդլ» նախագծի հետ կապված ,այդ թվում հողհատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունում:
2014 թ.-ին Գիտության պետական կոմիտեն կհայտարարի նոր մրցույթներ` ասպիրանտների աջակցության, գիտական սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու հետ կապված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
12:32 09-07-2021
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական նախագծերի աջակցության մրցույթ է կազմակերպում
522 դիտում
16:21 30-09-2022
ՀՀ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների ներկայացրած թեմաներից 26-ը երաշխավորվել է ֆինանսավորման
2754 դիտում
15:50 01-08-2018
ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»