slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական նախագծերի աջակցության մրցույթ է կազմակերպում
211652_close_icon

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական նախագծերի աջակցության մրցույթ է կազմակերպում

views-count1775 դիտում article-date 12:32 09-07-2021

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ դրամաշնորհները կտրամադրվեն համաֆինանսավորման սկզբունքով՝ 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ներկայացրած 24 ամիս տևողությամբ, այնուհետև ևս 12 ամիս երկարացման հնարավորությամբ գիտական նախագծերին՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառների՝ հրավերում նշված մասնագիտություններով:

Գիտական փորձաքննության ընթացքում լրացուցիչ առավելություն կտրվի ՀՀ տնտեսության, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ուղղություններին համապատասխանող գիտական նախագծերին (համապատասխան գերատեսչությունների կողմից առաջարկվող ուղղություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ):

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am) մինչև 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը պետք է կոմիտե առձեռն ներկայացնել աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00-ը և 14:00-17:00-ը (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնից (հեռ.` 210 140 (105)):

Նմանատիպ նյութեր