Սահմանային սադրանքները խոչընդոտում են բանակցություններին, բայց պետք է շարունակել բանակցել. Էդվարդ Նալբանդյան. տեսանյութ
Ռազմական սադրանքներով ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը տապալելու` Բաքվի ջանքերը արդյունք չեն տալիս: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ժամադրել են հունվարի 24-ին, Փարիզում: Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատել է` վաղը կմեկնի' Ֆրանսիայի մայրաքաղաք:
«Սահմանային սադրանքները խոչընդոտում են բանակցություններին, բայց պետք է շարունակել բանակցել, քանի որ այլընտրանք չկա»,- բացատրել է արտգործնախարարը: Այս մասին նա խոսել է դիվանագիտական անցած տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/45800]armeniatv.am [/url]