Հերմանն ու Կրուզեն հայտնվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի թիրախում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպաններ Մաքս Կրուզեին և Պատրիկ Հերմանին, հայտնում է The Telegraph-ը: Նշվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը ուրբաթ օրը այցելելու է Բունդեսլիգայի 18-րդ տուրի` «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպմանը, որպեսզի անձամբ հետևի Հերմանի և Կրուզեի ելույթներին:
Պատրիկ Հերմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9,5 մլն եվրո, իսկ Մաքս Կրուզեինը` 10 մլն եվրո: