Կիևում անկարգությունների ժամանակ տուժել են 100 մարդ, որոնց թվում` 20 լրագրողներ
Կիևում տուժել են ընդդիմության ակցիան և ոստիկանների հետ բախումները լուսաբանող ԶԼՄ-ների 20 աշխատակիցներ: Այս մասին գրում է ուկրաինական «Телекритика» հրատարակությունը:
«Ընդդիմության ակցիան և ոստիկանների հետ բախումները նկարահանման ժամանակ Եվրոպական հրապարակում և Գուշևսկի փողոցում հունվարի 19-ին և 20-ին տուժել են ԶԼՄ-ների ավելի քան 20 աշխատակիցներ», — ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ նշվում է, որ նրանց մեջ են 2 ռուսներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմության և ոստիկանների բախումների ժամանակ տուժել էին ավելի քան 100 մարդ: