211652_close_icon
views-count1388 դիտում article-date 18:07 20-01-2014

Յանուկովիչն արագ է սերտում Պուտինի դասերը. Tageszeitung

Գերմանական Tageszeitung-ը, անդրադառնալով Ուկրաինայում խոսքի և հանրահավաքի ազատության մասին ընդունված օրենքները, գրում է. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ցույց տվեց իր իրական դեմքը: Եթե իշխանություններին քննադատելու համար Վլադիմիր Պուտինից պահանջվեց մի քանի տարի, որպեսզի «օրենքից դուրս հայտարարի» տվյալ անձին, ապա Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը դա արեց մեկ ակնթարթում: Նոր օրենքները ոչ այլ ինչ են, քան ընդդիմությանը պատերազմ հայտարարել, գտնում է հոդվածի հեղինակ Էրթելը: Այժմ բոլորին, ով գոնե մեկ կաթիլ հույս ուներ (չնայած ԵՄ-Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ձախողմանը), ստիպված է ընդունել դառը ճշմարտությունը: Առաջ ընթանալու փոխարեն Յանուկովիչի ղեկավարած Ուկրաինան հետ է գնում դեպի խորհրդային ժամանակները: Այս համատեքստում հիմնական հարցն այն է լինելու, թե ինչպես ընդդիմությունը կարձագանքի իշխանության կողմից հայտարարված պատերազմին: Կիևում նոր զանգվածային բողոքները ցույց են տալիս, որ հիմնական ցուցարարներին չես վախեցնի ոչնչով: Բայց այս փաստը իշխանություններին ստիպում է նոր «գործիքներ» կիրառել, ինչը ամենավատ պարագայում կնշանակի 2010 թվականի Բելառուսի դեկտեմբերյան սցենարը, երբ ինքնակալ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվելուց անմիջապես հետո հրաման արձակեց անխղճորեն ճնշել բոլոր զանգվածային բողոքները:

Նմանատիպ նյութեր