Յանուկովիչն ազատ է արձակել բոլոր քաղբանտարկյալներին
Ուկրաինայում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ընթացքում բախումների հետևանքով 234 ակտիվիստ էր ձեռբակալվել։ Նրանցից մի մասի համար տնային կալանք էր սահմանվել։ Ավելի վաղ հայտնել էին, որ կալանքի տակ է գտնվում 15 մարդ։
«Ազգային ընդդիմության շտաբ»֊ը հայտնել է, որ վերջին ձերբակալված Դմիտրի Պոլտավեցին այսօր ազատ են արձակել։ Այդ մասին փոխանցում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը։