Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ իշխանությունները կատարել են Ուկրաինայում իրադրության կարգավորման համար բոլոր պայմանավորվածությունները, սակայն ընդդիմությունը շարունակում է ճնշել իրադրությունը: Այս մասին է ասվում պետության ղեկավարի Ուկրաինայի ժողովրդին ուղղված ուղերձում, հայտնում է Interfax-ը:
«Բոլոր պատավորությունները, որոնք մենք մեզ վրա ենք վերցրել, մենք իրականացրել ենք: Սակայն ընդդիմությունը շարունակում է ճնշել իրադրությունը` կոչ անելով մարդկանց կանգնել սառնամանիքին հանուն մի քանի առաջնորդների քաղաքական ամբիցիաների: Ես կարծում եմ, որ դա սխալ է»,- ասվում է Ուկրաինայի նախագահի ուղերձում: