211652_close_icon
views-count1277 դիտում article-date 00:17 20-01-2014

«Բարսելոնա»-ն չկարողացավ հաղթել «Լևանտե»-ին. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա»-ն երկու միավոր կորցրեց «Լևանտե»-ի հետ խաղում: Վալենսիայում կայացած հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ աչքի ընկավ «Լևանտե»-ի պաշտպան Լուկաս Վինտրան: «Բարսելոնա»-ն հաշիվը հավասարեցրեց 9 րոպե անց: Պատասխան գոլի հեղինակ դարձավ Պիկեն: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություն չարձանագրվեց: «Բարսելոնա»-ի միավորների կորստից կարող է օգտվել երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկո»-ն, որը 20-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի «Սևիլիա»-ի հետ: Հաթանակի դեպքում մադրիդյան ակումբը 2 միավորով կշրջանցի «Բարսելոնա»-ին: «Լևանտե» - «Բարսելոնա»`1:1 Գոլեր` Վինտրա 10’ – Պիկե 19’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր