«Բարսելոնա»-ն հեշտությամբ հաղթահարեց «Լևանտե»-ի արգելքը և դուրս եկավ կիսաեզրափակիչ. տեսանյութ
Իսպանիայի գավաթի 1/ 4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն կրկին դժվարություններ չուեցավ «Լևանտե»-ի հետ մրցավեճում: Կատալոնյան ակումբը մրցակցին հաղթեց 5:1 հաշվով: Արդյունքում «Բարսելոնա»-ն երկու խաղերի արդյունքով մրցակցի նկատմամբ առավելության հասավ 9:1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Ռասինգ» - «Ռեալ Սոսիեդադ» զույգի հաղթողի հետ:
«Բարսելոնա» - «Լևանտե»`5:1
Գոլեր` Ադրիանո 28', Պույոլ 44', Սանչես 50. 52', Ֆաբրեգաս 59' – Սերխի Ռոբերտո 9' (ինք)
Առաջին հանդիպում`4:1



