211652_close_icon
views-count1889 դիտում article-date 21:00 13-12-2014

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն չկարողացավ հաղթել «Խետաֆե»-ին. տեսանյութ

Իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Խետաֆե»-ի դիմադրությունը: «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց գոլազուրկ արդյունքով: Հարկ է նշել, որ կատալոնացիների աստղային նորեկ Լուիս Սուարեսը Իսպանիայի առաջնության շրջանակում չկարողացավ գոլի հեղինակ դառնալ 7-րդ անընդմեջ խաղում: Առաջատար «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև միավորների տարբերությունը հասավ 4-ի: Իսպանիայի գործող չեմպիոն «Ատլետիկո»-ն վերոնշյալ տուրում հաղթանակ տոնելու դեպքում միավորների քանակով կհավասարվի «Բարսելոնա»-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր