211652_close_icon
views-count27028 դիտում article-date 11:36 19-01-2014

Ողբերգական ավտովթար Երևանում, Volkswagen-ը Կառավարական տան մուտքի մոտ բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր` հունվարի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Արսեն Ասատրյանը, վարելով Volkswagen մակնիշի 11 ՏN 111 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում` Մադենադարանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ՀՀ կառավարական ընդունելության տան դիմաց գտնվող էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի Այգեձոր 1-ին նրբանցքի բնակիչ, 53-ամյա Գարուշ Խաչատրյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ նույն փողոցի բնակիչներ, 55-ամյա Արմեն Պետրոսյանը, 29-ամյա Պարգև Խաչատրյանը և Դավիթաշենի 1-ին թաղամասի բնակիչ, 33-ամյա Լյուդմիլա Ղազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայր կժամաներ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որոնց էլ հիվանդանոց են տեղափոխել այդ պահին նշված տարածքով անցնող ոստիկանության պետական պահպանության վարչության Կենտրոնականի բաժնի պահպանության բաժնի ծառայողներ Նարեկ Մակարյանը, Սերգեյ Մխիթարյանը, Արսեն Սիրունյանը և Համազասպ Եղոյանը: Վիրավորները տեղափոխվել են ոստիկանության ավտոմեքենաներով: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորներն ազգականներ են, մահացած Գ. Խաչատրյանն աշխատում էր «Նուռենի Պանդոկ» ՍՊԸ-ում՝ որպես խոհարար, իսկ վիրավոր Պ. Խաչատրյանը աշխատում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում: Քննիչի հանձնարարականով ավտմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր