211652_close_icon
views-count1317 դիտում article-date 14:33 18-01-2014

Թուրքիայում ևս 80 ոստիկան է հեռացվել աշխատանքից

Թուրքիայի ՆԳՆ-ի համակարգում շարունակվում են զանգվածային հեռացումներն աշխատանքից, որոնք սկսվեցին 2013 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում սկիզբ առած հակակոռոիպցիոն գործողությունների անցկացմամբ: Տեղեկության համաձայն այսօր առավոտյան հայտնի դարձավ Անկարայում և նրան հարակից բնակավայրերում ևս 80 ոստիկանների իրենց աշխատանքից հեռացվելու մասին: Թուրքիայի ՆԳՆ համակարգում կրճատումների և փոփոխությունների նախորդ ալիքը տեղի է ունեցել հունվարի 15-ին, երբ իրենց պաշտոններից զրկվեցին երկրի ոստիկանության գլխավոր վարչության 6 բաժինների ղեկավարներ:

Նմանատիպ նյութեր