Գնաճի հիմնական հարվածը բաժին է հասել պարենամթերքին և վառելիքին. տեսանյութ
ԱՎԾ-ն 2014-ի տվյալները կհրապարակի մեկ տարի հետո: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, սակայն, կատարել է իր հաշվարկը, ըստ որի, միջին Հայաստանցին թանկացումներից հետո պարենային ապրանքների և կոմունալ վճարների վրա կծախսի իր բյուջեի գրեթե 90 տոկոսը:
Ամբողջ աշխարհում չափավոր գնաճն օրինաչափ երևույթ է: Վկայակոչելով համաշխարհային փորձը՝ Վիլեն Խաչատրյանը և Արմեն Պողոսյանը առաջարկում են գնաճի դեմ պայքարի մի քանի ուղիներ. ամբողջական պահանջարկի զսպումից մինչև գնաճին զուգընթաց բնակչության եկամուտների ինդեքսավորված ավելացում:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1389972804]armnewstv.am [/url]