3762 դիտում
23:04 17-07-2015
«Հայկ» ռեստորանի մոտ 45-ամյա Հրաչյան ցանկացել է դանակահարել Արշավիրին, բայց դանակի հարվածը բաժին է հասել նրա եղբորը
45-ամյա Հրաչյա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մեծամոր քաղաքի Կոմունալների գոտի 23/2 հասցեում գործող «Հայկժ» հանդիսությունների սրահի բակում ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է Արշավիր Վարուժանի Ավետիսյանի հետ, որից հետո իր մոտ եղած պտուտակահանով դիտավորությամբ հարվածել է նրա եղբայր Արգամ Վարուժանի Ավետիսյանին` շփոթմամբ կարծելով, թե Արշավիր Ավետիսյանն է՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` «Կրծքավանդակի հետին մակերեսի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, թոքի վնասումով` ենթամաշկային էնֆիզեմա» մարմնական վնասվածք:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քր. օրի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
22:59 17-01-2014
Գնաճի հիմնական հարվածը բաժին է հասել պարենամթերքին և վառելիքին. տեսանյութ
Այս բաժնից
721 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
700 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար