211652_close_icon
views-count2292 դիտում article-date 16:57 24-04-2016

Ծիծեռնակաբերդում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին

[b]Հարց.[/b] Ի՞նչ փաթեթ էր բերել, պարոն Նալբանդյան Սերգեյ Լավրովը։ Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ի՞նչու է գաղտնի պահվում։ [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Բանակցությունների մասին մենք տեղեկացրինք Լավրովի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որևէ գաղտնի բան չկա: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, և եռանախագահների, միջազգային հանրության հետ համատեղ պետք է ջանքեր գործադրենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը հասցված այդ հարվածը հնարավոր լինի հաղթահարել: Չնայած շատ դժվար է հաղթահարել, որովհետև կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Եվ միջազգային հանրությունն այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել և բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա: [b]Հարց[/b]. Ի՞նչ փաթեթ էր բերել Լավրովը: [b] Էդվարդ Նալբանդյան[/b]. Փաթեթ գոյություն չունի, և Լավրովը դրա մասին հայտարարեց, և շինծու ինչ-որ հարցեր պետք չէ տալ: [b] Հարց.[/b] Ինչ առաջարկնե՞ր էր բերել Լավրովը: [b] Էդվարդ Նալբանդյան[/b]. Ասեկոսեների, բամբասանքների հիման վրա վերլուծություններ և եզրակացություններ պետք չէ անել։ Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, վստահության միջոցների ձեռնարկմանը, որպեսզի հնարավոր լինի ապահովել կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու նպատակով: … [b] [b]Հարց[/b]. Իսկ ի՞նչ առաջարկներ էր բերել պարոն Լավրովը։ Էդվարդ Նալբանդյան[/b]. Դուք արդեն հինգերորդ անգամ եք հարցնում ինչ-որ առաջարկների կամ ինչ-որ փաթեթի մասին: Այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել: [b]Հարց[/b]. Իսկ փոխզիջումների մասին խոսք գնացե՞լ է։ [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Ի՞նչ փոխզիջումների մասին։ [b] Հարց[/b]. Տարածքների հետ կապված: [b] [b]Էդվարդ Նալբանդյան[/b]. Այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցի ժամանակ: Հարց[/b]. Իսկ ընդհանրապե՞ս։ [b] Էդվարդ Նալբանդյան[/b]. Իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների մեջ, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է դրանք: Սա է իրականությունը, և սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։ [b] Հարց[/b]. Կարգավորումը տարածքների հաշվի՞ն է լինելու։ [b][b]Էդվարդ Նալբանդյան.[/b][/b] Կարգավորումը լինելու է այն հիմքի վրա, ինչի մասին բազմիցս հայտարարել է Հանրապետության Նախագահը, նաև արտգործնախարարը։ Նոր բաներ պետք չէ հնարել։ Արված առաջարկները եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա նա ինքն իրեն չէր մտցնի փակուղու մեջ և չէր գնա նոր ռազմական գործողությունների։ Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով ինչ-որ լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց: Բաքուն ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, որովհետև այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակվեն։

Նմանատիպ նյութեր