Ռոբբենը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Բավարիա»-ի հետ
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբբենը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Բավարիա»-ի հետ, հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ նոր պայմանգիր ստորագրելու կապակցությամբ և կշարունակեմ «Բավարիա»-ի հետ նոր տիտղոսների համար պայքարել: Սա արդեն իմ 5-րդ մրցաշրջանն է Մյունխենում: Երջանիկ եմ, որ ևս երեք տարի կմնամ այստեղ:
Դա վկայում է նրա մասին, որ մենք ընտանիքիս հետ երջանիկ են Մյունխենում: Լավատեսորեն եմ տրամադրված դեպի ապագան և հույսով եմ, որ «Բավարիա»-ի հետ բազմաթիվ տիտղոսներ կնվաճեմ»,-ասել է Ռոբբենը: