Ավտովթար Հաղթանակ զբոսայգու դիմաց. բախվել են Ваз 21110 և Ваз 2106 ավտոմեքենաները
                        Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ազատության պողոտայում, Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ բախվել են Ваз 21110 մակնիշի 35 OV 378  համարանիշի, և Ваз 2106 մակնիշի 62 SO 125 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան 
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությանը պարզում է վարորդների ինքնությանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


