211652_close_icon

Պարզվել է. որ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով կա վիրավոր

views-count77359 դիտում article-date 00:00 13-01-2014
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ հունվարի 11-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Մալաթիա բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Toyota-ի ուղևոր Երևան քաղաքի Անդրանիկի 63 շենքի բնակիչ 28-ամյա Մերուժան Մանուկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքները ստացել է ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Վթարի վայրում աշխատանքները ղեկավարող ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Էդիկ Պողոսյանի կողմից նախապատրաստած նյութերը փոխանցվել են ՃՏՀ քննության բաժին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկություների վարոդներից Ա. Պարոնյանն աշխատում է «Սարգսյան Թրեյդ» ՍՊԸ-ում` որպես մենեջեր: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել էին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 29-ամյա Էդգար Մկրտչյանի վարած Toyota LC 150 4.0 GAS մակնիշի 80 UՕ 600 համարանիշի, 31-ամյա Առաքել Պարոնյանի վարած Ford Transit մակնիշի 13 ԼՏ 307 համարանիշի և 49-ամյա Արայիկ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի 33 TՍ 198 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկաին, իսկ բախումից հետո Toyota-ն բարձրացել էր ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի վրա: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր