21010 դիտում
16:23 16-04-2013
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. 10-րդ գավաթի հետքերով
2013-04-16 16:23:27
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումներից առաջ Shamshyan.com-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում վերոնշյալ փուլում հայտնված մասնակիցներին: 4 թիմերին նվիրված 4 հոդվածներից երրորդը նվիրվում է Մադրիդի «Ռեալին»-ին:
Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում ֆուտբոլասերները ականտես կլինեն գերմանա-իսպանական երկու դիմակայության: Առաջին զույգում միմյանց հետ հարաբերությունները կպարզեն «Բավարիա»-ն և [link href="http://shamshyan.com/arm/from/6/2013-04-14-FC-Barecelona.html"]«Բարսելոնա»[/link]-ն, իսկ մյուսում` [link href="http://shamshyan.com/arm/from/6/Borussia-Dortmund.html"]«Բորուսիա»[/link]-ն և «Ռեալ»-ը:
Որքան էլ, որ զարմանալի է, մադրիդյան ակումբը վերջին անգամ Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճել է 11 տարի առաջ: Եվ դա այն դեպքում, երբ բաղձալի նպատակին հասնելու համար յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ «Ռեալ»-ը աստղաբաշխական գումարներ է ծախսում և փորձում է համալրվել համաշխարհային մեծության աստղերով, սակայն վճռորոշ պահին ինչ-որ բան այդուհանդերձ Մոուրինյոյի սաներին չի բավականեցնում հասնել հոբելյանական 10-րդ տիտղոսին:
Մոուրինոյի գլխավորությամբ վերջին երեք մրցաշրջանների ընթացքում «Ռեալ»-ը երրորդ անգամ հասնում է կիսաեզրափակիչ: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը Իսպանիայի առաջնությունում երկրորդն է և գործնականորեն արդեն չեմպիոն դառնալու բոլոր շանսերը կորցրել է: Դա դեռևս հայտնի էր մրցաշրջանի միջնամասում, երբ «Բարսելոնա»-ն միավորների մեծ տարբերությամբ գերազանցում էր նախորդ տարվա Իսպանիայի չեմպիոններին:
Մադրիդցիները մրցաշրջանը սկսեցին բավականին անհաջող կերպով և հնարավորթյուն ընձեռեցին կատալոնյան ակումբին մեծացնել միավորների տարբերությունը: Այդ պարագայում «Ռեալ»-ը իր ողջ ուշադրությունը կենտրոնացրեց Չեմպիոնների լիգայի վրա և այժմ բաղձալի տիտղոսից մադրդցիներին բաժանում է երկու քայլ:
Ամենագլխավորը այն է, որ «Ռեալ»-ը մրցաշրջանի ավարտին գտնվում է համապատասխան ֆունկցիոնալ վիճակում: Այդ հանգամանքը կարևոր է նաև այն առումով, որ նման վիճակ պահանջում է թիմի խաղաոճը: Մադրիդյան ակումբի համար ուրախալի է նաև այն հանգամանքը, որ ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանո Ռոնալդուն ավելի կայուն խաղ է ցուցադրում: Բացի այդ՝ պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում առանձնանում է առաջատարի բարձր հատկանիշներով և մեկ անգամ չէ, երբ խնդիրեր առաջանալու դեպքում Ռոնալդուն թիմի խաղը իր վրա է վերցնում ու ուղղորդում իր խաղընկերներին: Խոսելով «Ռեալ»-ի խաղային առավելությունների և առանաձնահատկությունների մասին՝ չի կարելի չնշել Մեսութ Օզիլին, ով հանդիսանում է «Ռեալ»-ի շարժիչ ուժը: Իրոք դժվար է «Ռեալ»-ի կիսապաշտպանությունը պատկերացնել առանց Օզիլի, քանի որ վերջինս հանդիսանում է պաշտպանության և հարձակման գծերի գլխավոր կապող օղակը:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել թիմի հիմնական դարպասպահի հետ կապված հարցում: Մոուրինյոն վնասվածքից հետո թիմի դարպասները լիովին վստահում է Դիեգո Լոպեսին, իսկ վերջինս իր հուսալի և անձնուրաց խաղով արդարացնում է պորտուգալացի մարզչի վստահությունը: Նման իրավիճակում աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը ստիպված է նստել պահեստայինների նստարանին:
«Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պայքարից հանեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ 1/4 եզրափկիչում «Գալաթասարայ»-ին: «Ռեալ»-ը թուրքական թիմին առաջին խաղում 3:0 հաշվով հաղթելուց հետո Ստամբուլում պարտվեց 2:3 հաշվով, և այդ խաղում մադրիդցիները ի ցույց դրեցին որոշակի խաղային խնդիրներ: Չնայած, որ «Ռեալ»-ը առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր մրակցին, սակայն պատասխան խաղում թիմը նման կարգի խաղ ցուցադրելու իրավունք պարզապես չուներ: Հավանաբար այդ անհաջողության գլխավոր խնդիր կայանում էր տրամադրվածության հետ:
Կիսաեզրափակիչում «Ռեալ»-ը հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, ընդ որում, ընթացիկ մրցաշրջանում երրորդ անգամ, քանի որ այս թիմերի ճանապարհները խաչվել էին դեռևս խմբային փուլի շրջանակում: Հատկանշական է, որ «Բորուսիա»-ն Դորտմունդում կարողացավ հաղթել 2:1 հաշվով, իսկ Մադրիդում 2:2 հաշվով խաղաղ ելք կնքել «Ռեալ»-ի հետ:
Այս խաղը «Ռեալ»-ի համար լինելու է արտասովոր և Մոուրինյոյի սաները լի են վճռականությամբ ռևանշի հասնել համարձակ դորտմունդցիների նկատմամբ ու շարժվել դեպի 10-րդ տիտղոսի հետքերով:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
15:27 14-01-2015
Իբրահիմովիչի գոլը ՊՍԺ-ին դուրս բերեց Ֆրանսիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ. տեսանյութ
23603 դիտում
16:11 17-04-2013
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. բաղձալի տիտղոսի տենչանքով
23027 դիտում
11:32 13-04-2013
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. «Դավիթն` ընդդեմ Գողիաթի»
Այս բաժնից
2332 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2995 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2506 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում