211652_close_icon
views-count42382 դիտում article-date 23:23 10-12-2021

Խոշոր ավտովթար հրդեհ Գյումրիում Mersedes-ը բախվել է ծառին եւ գլխիվայր շրջվել, ինչից հրդեհ է բռնկվել.ժամանել են հրշեջներն ու ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում Mersedes մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքում Տիգրան Մեծի պողոտայից դեպի կայարանամերձ հրապարակ ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ծառին եւ գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Mersedes-ում հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, եւ սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչէ Մալաքյանի, դասակի հրամանատար Լեւոն Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնից պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գեւորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր