211652_close_icon
views-count22050 դիտում article-date 10:32 02-03-2021

Երևանում՝ «Սիրահարների այգում», կողոպտել են հայտնի ցուցարար Վարդգես Գասպարիին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչութուն է դիմել Երևանի բնակիչ Վարդգես Գասպարին և հայտնել, որ փետրվարի 25-ին, ժամը 18։00-ի սահմաններում «Սիրահարների այգում» անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը և հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարիի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Վ. Գասպարին հայտնի ակտիվիստ-ցուցարար է, ով շատ դեպքերում՝ ի նշան բողոքի, պառկում է գետնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
 

Նմանատիպ նյութեր