«Իրավունք» թերթը գրում է. ««ԲԳԿ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել Ազգային ժողովում ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի, որը կալանավորվել է փետրվարի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։
Էլինար Վարդանյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից։
Ինչպես և սպասելի Էր, նախաձեռնած ստորագրահավաքին չէր միացել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Դեմիրճյանը։ Դա պատահական չէ, քանի որ մեկ ամիս առաջ Վարդգես Գասպարին պառկել էր Ստեփան Դեմիրճյանի տան առջև, քանի որ պատգամավորն անտարբեր է կալանավորներ Հայկ Կյուրեղյանի ու Գևորգ Սաֆարյանի խնդիրների հանդեպ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։