211652_close_icon
views-count6972 դիտում article-date 18:43 25-02-2016

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակիցները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարիին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարիին, լսել նրան: Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ իր բողոքը վերաբերում է խցակիցներին և ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ որևէ բողոք չունի: Ներկայում, Վարդգես Գասպարիի բողոքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով: Ինչ վերաբերում է նախօրեին Վարդգես Գասպարիի պաշտպանների հայտարարության հիման վրա նշանակված ուսումնասիրություններին, ապա դրանք ընթացքի մեջ են. արդյունքների վերաբերյալ համապատասխան հայտարարություն կտարածվի: Ի գիտություն որոշ իրավապաշտպանների՝ տեղեկացնում ենք նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարին մինչև 24.02.2016 թ-ի (նախօրեի) ժամը 16:00-ն որևէ բողոք կամ դիմում չէր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ իր նկատմամբ խցակիցների կողմից կիրառված բռնության մասին. փետրվարի 23-ին ներկայացված դիմումը հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին է եղել՝ այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել էր, որից հետո նա դադարեցրել էր հացադուլն ու ջրադուլը: [b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր