211652_close_icon
views-count102210 դիտում article-date 12:05 01-01-2019

Վանաձորում թալանել են Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին. Գողոնը կազմում է կես միլիոն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13 : 00 - ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զալինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոսստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 2-րդ շենքի բակում կայանված իրեն պատկանող Lexus GX-470 մակնիշի 20 OO 022 համարանիշի ավտոմեքենայի առջևի դռան ապակին կոտրելու միջոցով ավտոսրահի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են մոտ 500 հազար դրամի ապրանք: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ալեքսանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում աշխատել է նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետ Սաքանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զալինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը նշված բակում թալանվել են ևս մի քանի ավտոմեքենաներ, որոնց մի մասն էլ քարով միտունավոր վնասել են։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր