211652_close_icon
views-count17983 դիտում article-date 14:32 09-12-2018

Երևանում թալանել են Բնապահպանության նախարարի իրավախորհրդատուի Volkswagen Touareg-ը. վնասը կազմում է կես միլիոն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած քաղաքացու ահազանգի փաստով: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Վիգեն Անանյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 00:05-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 50 ՍՏ 055 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Անանյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 500 հազար դրամի նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Անանյանը աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր