14021 դիտում
19:04 25-09-2019
Երևանում թալանել են Չեխիայի դեսպանատան կցորդի Volkswagen Touareg-ը. վնասը կազմում է մոտ 300 հազար դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կցորդ, Երևանում ժամանակավորապես բնակվող Վացսլավ Կ.-ն և հայտնել, որ սեպտտեմբերի 22-ի ժամը 17:00-ից մինչև սեպտեմբերի 23-ին ժամը 08:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակից թալանել են դեսպանատանը պատկանող Volkswagen Touareg մակնիշի դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վրայից հափշտակել են առջևի 2 լուսարձակները, ինչի հետևանքով դեսպանատան կցորդին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
18271 դիտում
14:32 09-12-2018
Երևանում թալանել են Բնապահպանության նախարարի իրավախորհրդատուի Volkswagen Touareg-ը. վնասը կազմում է կես միլիոն դրամ
29716 դիտում
16:00 30-09-2017
Վանաձորում թալանել են «Սանուս Դենտ» կլինիկայի տնօրենի տունը, վնասը կազմում է 2 մլն 800 հազար դրամ