211652_close_icon
views-count63751 դիտում article-date 14:26 07-12-2018

Երևանում բախվել են Toyota-ները, որոնցից մեկն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի Toyota-ին. կա վիրավոր.

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 36-ամյա Եվգենիա Շեկոյանի վարած Toyota մակնիշի 35 DC 589 համարանիշի և 63-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած Toyota մակնիշի 99 RԼ 101 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Գ. Գրիգորյանի Toyota-ն առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 36-ամյա Նազենի Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 34 RM 511 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, ով ավտոմեքենայում չի եղել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր