Երևանում 5 րոպեի տարբերությամբ երթուղային ավտոբուսի սրահում թալանել են «Ելք» խմբակցության անդամին. գողացած իրերի մեջ է նաև թանկարժեք ցամացույցը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Արուսյակ Ջուլհակյանը և հայտնել, որ նույն օրը, երեկոյան 5 րոպեի տարբերությամբ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը իր պայուսակի միջից գողացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի մանդատը, ինչպես նաև Michael Kors արտադրության թանկարժեք ժամացուցյը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ջուլհակյանը Երևանի ավագանու անդամ է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: