211652_close_icon
views-count2403 դիտում article-date 08:02 10-09-2015

ՀՅԴ-ն ստիպված է եղել իր խմբակցության անդամին՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ղեկավարության սիրտը շահելու համար «Հայ հեղափոխական դաշնակցությունը» ստիպված է եղել իր խմբակցության անդամին, իսկ ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մինասյանը հարցազրույցներից մեկում քննադատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը: ՀՀԿ ղեկավարությունն էլ ՀՅԴ-ից հաշիվ է պահանջել մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ եթե դուք մեզ հավերժ սեր եք խոստանում, ինչո՞ւ է ձեր կուսակիցը մեր կառավարությանը քննադատում: Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ արդեն երկու ամսից ավել է՝ Արծվիկ Մինասյանը հրաժարվում է լրագրողների հետ շփվել և անգամ որևէ հարցի պատասխանել: Իսկ ՀՀԿ-ակաները ցնծում են իրենց հաղթանակից, որովհետև մեկ անգամ ևս համոզվել են, որ 125-ամյա կուսակցության համար իշխանական տաքուկ անկյունն ավելի կարևոր է, քան բարձր վարկանիշ ունեցող կուսակցականի հեղինակությունը»:

Նմանատիպ նյութեր