211652_close_icon
views-count3206 դիտում article-date 18:09 13-11-2018

Հայաստանի հավաքականը մեկնեց Ջիբրալթար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնեցին Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվեն Ջիբրալթար։ Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է ուղևորվել հետևյալ կազմով. [b]Դարպասապահներ [/b] Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» [b]Պաշտպաններ [/b] Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան) Նարեկ Պետրոսյան, «Բանանց» Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Լևոն Հայրապետյան, «Ալաշկերտ» Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» Արտյոմ Խաչատուրով, «Լոռի» [b]Կիսապաշտպաններ [/b] Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան) Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ» Ալիկ Առաքելյան «Փյունիկ» Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա» Վերջին պահին Կառլեն Մկրտչյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Լևոն Հայրապետյանը: Կառլեն Մկրտչյանը չի ընդգրկվել թիմի վերջնական հայտացուցակում թոքաբորբի պատճառով: Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Յուրա Մովսիսյանը և Ալեքսանդր Կարապետյանը հավաքականին կմիանան արդեն Ջիբրալթարում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր